Դեկտեմբերին ամերիկացի դերասանուհի Օլիվիա Մանը, որի մարմինը 2012-ին ճանաչվել է ամենաիդեալականն ու սեքսուալը, զարդարել է նորաձևության Vanity Fair ամսագրի էջերը:
Չնայած սեքսուալ և շատ գեղեցիկ ֆոտոսեսիային` Օլիվիային միանգամից մեղադրել են, որ նա պատճենում է իր գործընկերուհի Մեգան Ֆոքսին: Այս մասին հայտնում է Showbiz-ը:
Իսկապես, լուսանկարով դժվար է տարբերել՝ դա Օլիվիա՞ն է, թե՞ Մեգանը: Սանրվածը, դիմահարդարումն ու նույնիսկ հանդերձանքը չափազանց նման են Բրայան Օսթին Գրինի կնոջ այցեքարտին:









































