Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզային ստորաբաժանումներից, ՀՀ քաղաքային (թաղային) և գյուղական համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից Ազգային վիճակագրական ծառայություն ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների` հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2011թ. վերջին կազմել է 92.6 մլն քմ, այդ թվում` քաղաքային համայնքներում`49.6 մլն քմ (53.6%), գյուղական համայնքներում` 43.0 մլն քմ (46.4%): Երևանի բնակարանային ֆոնդի մակերեսը 23.4 մլն քմ է (25.3%):








































