«Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն խոսել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրում կայանալիք «Միլան» – «Յուվենթուս» խաղի մասին:
««Յուվենթուս»-ի ու «Միլան»-ի միջև մեծ տարբերություն կա: Թուրինցիներն ավելի լավ կազմ ունեն: Ամեն դեպքում մենք ուժեղ կողմեր ունենք ու կարող ենք դիմակայել նրանց: «Յուվենթուս»-ի դեմ խաղին լավ արդյունք գրանցելը լավ ազդանշան կլինի բոլորիս համար»,- ասել է Մոնտոլիվոն:







































