Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Յոնջըլաղի» դպրոցում երկու դեռահասի դանակահարած աշակերտն ընդունելության քննություններին 54 միավոր է հավաքել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ.-ի գործի դատական քննությունը:

Երևանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանն այս ուսումնական տարում ավարտած Արմանն իր կյանքի ամենաբարդ քննաշրջանի մեջ է հայտնվել:

Մի կողմից՝ նա դատարանում ամբաստանյալի կարգավիճակով դատական քննության մեջ է, ընդունել է մեղքը ու մեծ կյանք մտնելու առաջին քայլերն անում է նաև հանցավոր արարքի համար պատասխանատվության ենթարկվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով:

Մյուս կողմից՝ Արման Մ.-ն դատական քննությանը զուգահեռ որպես դիմորդ մասնակցել է միասնական ընդունելության քննություններին ու բավական բարձր՝ 54 միավոր է հավաքել պետհամալսարանի քաղաքագիտության բաժին ընդունվելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 40 րոպեին իրենց դպրոցում աղջկա հարցով պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին:

Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաև նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործով տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանի ու Միքայելի միջև վիճաբանություն է ծագել հենց դպրոցական միջանցքում:

Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին:

Խառնվել են վերջինիս դասընկերները, և տուժել են հենց նրանք՝ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանը, ըստ մեղադրանքի՝ երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաև Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Տուժողներն ապաքինվել են, հաշտվել են ամբաստանյալի հետ:

Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Որպես խափանման միջոց՝ կիրառվել է անչափահաս ամբաստանյալին ծնողների հսկողությանը հանձնելը:

Ընդհանուր իրավասության դատարանում Արման Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:

Խոշոր, պարզ աչքերով դեռահասը և նրա շահերի պաշտպանը իրենց պաշտպանական տակտիկայով՝ մեղքն ընդունելով, կատարածի համար զղջալով, տուժողների հետ հաշտ լինելով ու համեստ պահվածքով շահեցին դատավարության կողմերի համակրանքը:

Մեծ նշանակություն ունեցավ նաև Արմանի կողմից ընդունելության քննությունները բավական ծանր պայմաններում բավական հաջող հանձնելը. ուրեմն էականորեն նվազել է նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ինչը կարևոր է նրա նկատմամբ պատիժ սահմանելու հարցում:

Մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսվում է առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:

Այսօր ճառերի փուլն էր: Ու մեղադրող Ա. Մարգարյանը հանդես եկավ մարդասիրական ճառով: Նա միջնորդեց մեղավոր ճանաչել Արմանին, դատապարտել ազատազրկման, բայց նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել 1 տարի 6 ամիս փորձաշրջան:

Խաղաղ ու հանդարտ մթնոլորտում անցկացված դատական քննության այս փուլում լիակատար համաձայնություն էր տիրում դատավարության կողմերի միջև:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Օսեփյանը միացավ մեղադրողի միջնորդությանը ու մեկ անգամ ևս միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվի, սահմանվի փորձաշրջան և հնարավորություն ընձեռվի, որ բուհ ընդունված երիտասարդը սկսի ուսումնառությունը՝ իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից համապատասխան դասեր քաղելով:

Արմանը դատարանին խնդրեց իր նկատմամբ մեղմ վարվել, հնարավորություն տալ սովորելու՝ առանց հասարակությունից մեկուսացվելու:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում