1 Նուդիզմի սիրահարների ծովային շրջագայություն. այս շրջագայության սիրահարները կարող են ճամփորդել Carnival fleet նավով:

2 Վամպիրների սիրահարների շրջագայություն. «Holland America» ընկերությանը պատկանող «Zuiderdam» նավը ցանկացողներին վամպիրային ոճով շրջագայություն է առաջարկում Ալյասկայում:

3 Շրջագայություն տարիքով կանանց համար. այս շրջագայությունը նախատեսված է հատուկ տարեց կանանց համար, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ երիտասարդ տղաների հետ:

4 Էլվիսի սիրահարների շրջագայություն. սա ամենահայտնի շրջագայությունն է ռոքնռոլի արքայի սիրահարների համար, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան շփվելու Էլվիս Փրեսլիի մյուս երկրպագուների հետ:

5 Apple-ի արտադրանքի սիրահարների շրջագայություն. «Մակ-Մանիա» նավում դուք ստիպված չեք լինի ամաչել Apple-ի արտադրանքի հանդեպ տածած ձեր սիրուց և հնարավորություն կունենաք այցելելու թեմատիկ սեմինարների:

6 Սթար Թրեքի սիրահարների շրջագայություն. 1992թ. «Cruise Trek» կազմակերպում է արկածային շրջագայություններ Star Trek ֆիլմերի սիրահարների համար:

7 «Փիլա» ֆիլմի սիրահարների շրջագայություն. «Փիլա» սարսափ ֆիլմի սիրահարներն օգոստոսին մեկնել են ֆիլմին նվիրված շրջագայության: «Carnival Glory» Նյու Յորքից մեկնել է Կանադա: Նավի ուղևորները հանդիպել են ֆիլմում նկարահանված դերասանների հետ:

8 Ծածկոց սիրողների շրջագայություն. այս շրջագայության ընթացքում դուք կսովորեք կարել ծածկոց:

9 Ռիչարդ Սիմոնսի սիրահարների շրջագայություն. Ֆիթնեսի «սրբապատկեր» Ռիչարդ Սիմոնսը հրավիրում է բարելավել կազմվածքը բաց ծովում:

10 «Տիտանիկի» սիրահարների շրջագայություն. «MS Balmoral» շրջագայությունը նվիրված է խորտակված «Տիտանիկի» հիշատակին: Բարեբախտաբար, նավը նշանակման կայան է հասել առանց պատահարների:









































