Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Զորյա»-ն սեփական հարկի տակ ընդնել էր Դոնեցկի «Մետալուրգ»-ին: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով` հյուրերի կամային հաղթանակով:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Գևորգ Ղազարյանը խաղի 65-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:
«Զորյա» – «Մետալուրգ» Դ.` 1:2
1:0 Խուդզիկ (13’), 1:1 Նելսոն (78’), 1:2 Իգնյատևիչ (90+1’, ինքնագոլ)




































