Յասիր Արաֆաթի մնացորդները կարտաշիրմվեն նոյեմբերի 27-ին, և նույն օրն էլ դրանք կհանձնվեն հողին: Այս մասին հաղորդել է պաղեստինյան նախկին առաջնորդի մահվան պատճառները հետաքննող կոմիտեի ղեկավար Թաուֆիկ ատ-Տիրաուին:
Նրա խոսքերով՝ շվեյցարական, ֆրանսիական և ռուսական փորձագետները պետք է նմուշ վերցնեն նրա մնացորդներից՝ հետագայում լաբորատոր պայմաններում դրանք ստուգումնների ենթարկելու համար: Թե որքան ժամանակ կխլի այդ գործընթացը՝ հայտնի չէ՝ նշել է ատ-Տիրաուին:
«Մենք համոզված ենք, որ Յասեր Արաֆաթի սպանության հետևում կանգնած է Իսրայելը, և մենք տվյալներ ունենք, որոնք հենց դա են ցույց տալիս»,- ընդգծել է նա:
Ինչպես հաղորդել է կոմիտեի ղեկավարը՝ եթե պաղեստինյան առաջնորդը իրոք թունավորվել է պոլոնիումից, ապա շվեյցարացի մասնագետների հավաստմամբ, այդ մասին վկայությունները կհայտնաբերվեն:
Ատ-Թիրաուն հավելել է, որ Արաֆատին նորից կթաղեն հենց նույն օրը ռազմական բոլոր պատիվներով:
Ինքնավարության իշխանություններն արդեն այցելուների համար փակել են Արաֆաթի դամբարանը:








































