Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի շրջանակներում 17-րդ գոլը հեղինակեց` հանդիպման 17-րդ րոպեին:
«Շախտյոր» – «Գովերլա» խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Հավելենք, որ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Եդիգարյանը:
«Շախտյոր» – «Գովերլա»` 5:1
1:0 Իլսինյո (5′), 2:0 Վիլիան (13′), 3:0 Մխիթարյան (17′), 3:1 Լե Տալեկ (45′), 4:1 Դուգլաս Կոստա (62′), 5:1 Դևիչ (80′)









































