Մերձավոր Արևելքում միջուկային զենքի արգելման հարցով կոնֆերանսը նպատակահարմար չէ, հայտարարել է ԱՄՆ Պետդպարտամենտի մամալո քարտուղար Վիկտորյա Նուլանդը: Պատճառը տարածաշրջանում քաղաքական անկայունությունն ու իր միջուկային ծրագիրին իրագործող Իրանի անզիջում դիրքորոշումն են, ասել է նա, հայտնում է rbc.ru-ն:
Հայտարարությունում ասված է, որ ԱՄՆ-ի նպատակը զանգվածային ոչնչացման զենքից ազատ Մերձավոր Արևելքն է, և որ իրենք կշարունակեն աշխատել պայմաններ ստեղծելու համար, որոնց դեպքում կոնֆերանսը հաջողություն կունենա: Բացի այդ` կոնֆերանսի ժամանակ պետք է քննարկվեն տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ շատ հարցեր:







































