Ֆիլիպինների նախագահ Բենինիո Ակինոն չի թողնի ծխելը, հայտարարել է նրա մամլո քարտուղարը:
Ավելի վաղ երկրի բժիշկների ասոցիացիան հրապարակավ նրան կոչ էր արել թողնել ծխելը՝ նկատելով, որ նախագահը հաճախ է հազում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆիլիպինների նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ ծխելը Ակինոյին օգնում է հաղթահարել սթրեսը, իսկ վերջերս նրա առողջական վիճակի վատացումը կապված է եղել գրիպի ու ծաղկային փոշուց առաջացած ալերիգիայի հետ:
Վերջին մի քանի շաբաթներին Ֆիլիպինների ղեկավարը բաց է թողել մի շարք պետական միջոցառումներ:









































