Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է Վիլնյուսում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը շարունակում է մնալ Վրաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը.
«Այդ հարցը լուծելու են Վրաստանն ու ՆԱՏՕ-ն, և Ռուսաստանը չի կարող միջամտել դրան: Վրաստանը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում արդեն իսկ կատարել է բավական պրագմատիկ քայլեր: Մենք փորձում ենք վերականգնել մեր հյուսիսային հարևանի հետ տնտեսական, մշակութային ու սոցիալական կապերը:
Իսկ ինչ վերաբերում է արտաքին ու անվտանգության քաղաքականությանը, Վրաստանն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը և անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Հավատում եմ, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ն կճանաչի Վրաստանի առաջընթացը` անկախության տեսանկյունից»:







































