Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի դիակից վերցված նմուշների դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել է չորս տարբեր թույն:
Մասնավորապես, նրա դիակում հայտնաբերվել է DDT (դիքլոր-դիֆենոլ-տրիքլորէթան), կադմիում, ամերիկիում և պոլոնիում: Օզալի դիակը հոկտեմբերի սկզբին արտաշիրիմվել էր Անկարայի հանրապետական դատախազության հրահանգով:






































