Ինչպես տեղեկացնում է Советский Спорт-ը, ռուսական «Սպարտակ»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
25-ամյա հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ խփելով 15 գնդակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ 13 հանդիպման՝ խփելով 9 գոլ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տրանսֆերի իրականացման միակ խոչընդոտը կարող է լինել այն գումարը, որ պահանջում է կրասնոդարյան թիմը Յուրա Մովսիսյանի իրավունքները վաճառելու համար:






































