Քարնեգիի գրքերը հրատարակվել են միլիոնավոր տպաքանակներով` աշխարհի շատ երկրներում, իսկ նրա պատկերացումները` մարդկանց ակտիվ շփման վերաբերյալ, մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:
Դեյլ Քարնեգին ծնվել է 1888թ.-ի նոյեմբերի 24-ին` Միսսուրի նահանգում: Նրա ընտանիքը գտնվել է նյութական ծանր պայմաններում, սակայն Դեյլը լավ նախնական կրթություն է ստացել:
Քարնեգին աշխատել է օճառ, սալ, բեկոն վաճառող ընկերությունում` որպես գործակալ: Այնուհետև իրեն փորձել է դերասանական արվեստում:
1911թ.-ին Քարնեգին դարձել է հռետորական արվեստի դասախոս: Այս ընթացքում նա մշակել է մարդկանց շփման սեփական համակարգը: Քարնեգին մահացել է լիմֆոգրանուլեմատոզից, 1955թ.-ի նոյեմբերի 1-ին` 67 տարեկանում:







































