Ըստ ապահովագրական General Arab Insurance Federation միության տվյալների` այն երկրների կորուստները, որոնց դիպել է «Արաբական գարունը», գնահատվում է 100 մլրդ դոլար` 2010թ.-ի դեկտեմբերից մինչև 2012թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակաշրջանում:
Դա ներառում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան և Եմենը՝ հաղորդում է արաբական Alarabiya պարբերականը: Այս կազմակերպության ղեկավար Աբդու ալ-Խալեք Ռուֆը հավելել է, որ նշված կորուստների մեծ մասը տեղի է ունեցել ապակայունության և անվտանգության բացակայության պատճառով:
Ռուֆը հաղորդել է, որ ապահովագրական պարգևների թիվը արաբական երկրներում գերազանցում է 25 մլրդ դոլարը, իսկ համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմում է 68 մլրդ դոլար, ինչը 7,9%-ով ավելի է անցած տարվանից:
Ռուֆը նշել է, որ այդ գումարի 90%-ը ձևավորում են Հարավային Աֆրիկայի երկրները, իսկ արաբական երկրները ընդամենը` 7.4%: Աբդու ալ-Խալիք Ռուֆը հաղորդել է, որ առաջին տեղը բոլոր արաբական շուկաներում զբաղեցնում է ավտոապահովագրությունը:











































