Աստղային մայրիկների մեծ մասը, ինչպես` Վիկտորիա Բեքհեմը, Ջեսիկա Սիմփսոնը և Հիլարի Դաֆֆը, սիրում են սոցցանցերի իրենց էջերում հրապարակել իրենց երեխաների և ամուսինների լուսանկարները, սակայն Բեյոնսեն, որը 1 տարի առաջ աղջիկ է ունեցել, այդպիսի նախասիրություն չունի: 31-ամյա երգչուհին Tumblr-ի և Instagram-ի իր էջերում պարբերաբար նոր լուսանկարներ է ավելացնում: Նա ավելացնում է, մենք դիտում ենք:
Բեյոնսեի նոր լուսանկարների թվում են ոչ միայն նրա ծննդյան օրվա լուսանկարները. նա որոշել է իր երկրպագուներին մի քանի կերպարներով ուրախացնել: Առաջին դեպքում նա ցուցադրել է, թե, ըստ իրեն, ինչպես պետք է ճիշտ կրել գունավոր կարդիգանը Phillip Lim-ից միատոն կաշվե լոսինաների, ընձառյուծի մորթի հիշեցնող վերնաշապիկի, «գազանային» ակնոցների և յուրահատուկ զարդերի հետ, հայտնում է woman.ru-ն:









































