Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, ստեղծված Բաշար Ասադի դեմ հանդես եկող տարբեր կազմակերպությունների կողմից, իր ներկայացուցչությունը կբացի Ստամբուլում։ Ուրբաթ օրն Անկարայում այս մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավիթօղլուն` կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Ալ-Խաթըբի հետ հանդիպումից հետո:
«Գրասենյակը կբացվի մոտ ժամանակներում, նրա ղեկավարին մենք կընդունենք որպես Սիրիայի ժողովրդի և ընդդիմության ներկայացուցիչ, և նրա հետ մշտական կապի մեջ կլինենք»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ նշելով, որ Անկարան ի սկզբանե կողմ էր Ազգային կոալիցիայի ստեղծմանն ու ճանաչմանը:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ցանկացած օգնություն կցուցաբերի սիրիական ընդդիմությանը:









































