Երաժիշտ Will.i.am-ը` Black Eyed Peas-ի առաջնորդը նոր կազմակերպություն է ստեղծել, որը կթողարկի էլեկտրոնային սարքեր և բջջային հավելվածներ, փոխանցում է The Daily Telegraph-ը: Ընկերությունը ստացել է i.am+ անունը:
i.am+-ի առաջին արտադրանքը կլինի iPhone սմարթֆոնների ֆոտոկցուրդը: Երաժիշտը հայտարարել է, որ սարքն ունակ է iPhone-ը վերածել «հանճարեղ հեռախոսի»: Հայտնի է, որ կցուրդը սեփական ֆոտոմատրիցա և լուսարձակում կունենա: Հեռախոսին ամրացվող սարքի միջոցով հնարավոր կլինի 14-մեգապիքսելանոց նկարներ անել:
Արտադրանքը նախատեսված է iPhone 4-ի, iPhone 4S-ի և iPhone 5-ի համար:
Երաժիշտը ֆոտոկցուրդը կներկայացնի նոյեմբերի 28-ին Լոնդոնում: Այդ ժամանակ էլ կհրապարակվի դրա գինը: Սարքը վաճառքի կհանվի դեկտեմբերի սկզբին, այն գնել հնարավոր կլինի Selfridges հանրախանութներից:








































