Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Թեժ» աշնան ուրվականը

Ընդամենը մի քանի ժամ առաջ համարձակվել էինք ենթադրել, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետ կսահմանվի սեպտեմբերը, այն բանից հետո, երբ անդամակցության պայմանագիրը ուղարկվել է երեք պետությունների ղեկավարների համաձայնեցմանը: Այդ մասին, որ համաձայնագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման, հայտարարել էր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կանխատեսել էինք, որ դրանից հետո մի երկու ամիս էլ այդ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, Հայաստանի անդամակցության պայմանագիրը կուսումնասիրեն, ոտքից գլուխ կզննեն և մի նոր ժամկետ կսահմանեն՝ սեպտեմբերը: Եվ ահա այսօր տեղեկություն է տարածվել Ղազախստանի արտգործնախարարի թվիթերյան գրառման մասին, որում նա, ի պատասխան Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցի, պատասխանել է, որ հավանաբար անդամակցության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին Մինսկում:

Այսպիսով, մենք մի փոքր էինք սխալվել, ընդամենը մեկ ամսով՝ հոկտեմբերի փոխարեն ասելով սեպտեմբեր, թեև, իհարկե, կարծիք էինք հայտնել ու հիմա էլ հայտնում ենք, որ դա վերջին հետաձգումը չի լինի:

Եվ այսպես, հերթական ժամկետը հայտարարվել է Ղազախստանի արտգործնախարարի շուրթերով, և այդ ժամկետը հոկտեմբերն է: Արդեն թիվ կա աստղերին, թիվ չկա Եվրասիական միությանն անդամակցության Հայաստանի ժամկետների հետաձգմանը: Ի՞նչ է լինելու մինչև հոկտեմբեր: Իհարկե, պայմանագրի մասով՝ ոչինչ, որովհետև խնդիրը պայմանագիրը չէ: Մինչև հոկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պետք է շարունակվեն ռուս-ադրբեջանական խաղերը, Ղազախստանն էլ պետք է փորձի խաղալ իր մասով: Հայաստանին առնվազն մինչև հոկտեմբեր ժամանակ է տրվել այդ խաղերին չխանգարելու համար: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ Հայաստանի անդամակցության հարցի հետաձգումը մինչև աշուն, ըստ էության, համընկնում է նաև մինչև աշուն Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետաձգման հետ: Ինչպես գիտենք, նոր կառավարությանը ոչիշխանական ուժերի քառյակը ժամանակ է տվել մինչև աշուն, երբ կքննեն կառավարության արած գործերը: Պարզ է, որ այդ քննությունը չի լինի հենց սեպտեմբերի 1-ին, այլ, ամենայն հավանականությամբ, աշունն իր «իրավունքների» մեջ մտնի հենց հոկտեմբերին:

Ի՞նչ է լինելու Հայաստանում հոկտեմբերին, և ի՞նչ կապ կլինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետի և Հայաստանում ներքաղաքական հոկտեմբերյան սպասումների միջև, հատկապես եթե նկատի առնենք, որ քառյակի գործողությունները կարծեք թե արդեն մի անգամ ներդաշնակվել են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Սակայն վերստին հարցական է մնում, թե ինչպիսի պատճառահետևանքային կապ կամ հոսանք գոյություն ունի այս ամենում. ներքաղաքական զարգացումները Երևանի՞ց են օգտագործվում Եվրասիական միությանն անդամակցության գործընթացում ինչ-ինչ դիվիդենտների կամ արգումենտների համար, թե՞ Եվրասիական գործընթացներն են ինչ-որ զարգացումների համար ծառայեցնում ներքաղաքական գործոնները, որոնց վրա Ռուսաստանի ազդեցության մասին գիտեն բոլորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում