Կիպրոսի հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել միայն մի քանի շաբաթ հետո: Այս մասին նշվում է միջազգային վարկատուների «եռյակի»` Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության մեջ:
Այս ծրագրի վերջնական ձևավորման համար «եռյակը» մտադիր է ուսումնասիրել Կիպրոսի բանկերի աուդիտի նախնական արդյունքները, որոնք պետք է ստացվեն գալիք շաբաթվա ընթացքում»,- նշվում է փաստաթղթում:
Այդ կերպ «եռյակը», փաստորեն, հերքել է Կիպրոսի կառավարության հաղորդագրությունն այն մասին, որ հակաճգնաժամային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը հանրապետության համար արդեն ձեռք է բերվել:
««Եռյակի» առաքելությունը բեղմնավոր բանակցություններ է ունեցել Կիպրոսի իշխանությունների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:











































