Ամերիկացի նկարիչ Նոյել Քրուզը ևս մեկ միջոց է ստեղծել մարդկանց հոլիվուդյան աստղերին մոտեցնելու համար: «Բարբի» ընկերության տիկնիկների հիմքի վրա նա ստեղծում է համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչների նմանակ-տիկնիկները:
Նոյելի «պորտֆոլիոյի» մեջ արդեն առկա են «Մթնշաղի» բոլոր հերոսները` Անջելինա Ջոլին, Էնն Հետեուեյը, Հարրի Փոթերը, Մերիլ Սթրիփը, Շերլիզ Թերոնը, Ջոննի Դեպը, Ուիթնի Հյուսթոնը, Էլիզաբեթ Թեյլորը և ուրիշ հայտնիներ:
Քրուզը ծնվել է Ֆիլիպիններում և ողջ իր գիտակից կյանքում աշխատել է վրձինների և ներկերի հետ: Տիկնիկային գեղանկարչությամբ նա զբաղվում է 8 տարի:
Միջին հաշվարկով նրա աստղային տիկնիկները համացանցային-աճուրդների ժամանակ վաճառվում են 500-3500 դոլարով:
Ամենաեկամտաբերը Անջելինա Ջոլիի կերպարով տիկնիկն է, որը վաճառվում է 4300 դոլարով:
Նոելը`Ջոնի Դեպիի հետ` Ջեկ Վորոբեյի դերում

Անջելինա Ջոլի

Էննի Հետեուեյ

Լեդի Գագա

Մայքլ Ջեքսոն

Գրեյս Քելլի

Երգչուհի Շեր

Ուիթնի Հյուսթոն

Դենիել Քրեյգ

Էլիզաբեթ Թեյլոր

Քրիստեն Ստյուրատ











































