Իտալացի լրագրողները նոյեմբերի 26-ին գործադուլ կհայտարարեն զրպարտանքի մասին նոր օրենքի դեմ, որը լրագրողների համար ազատազրկման պատիժ է նախատեսում, իսկ ԶԼՄ-ների ղեկավարների համար` տուգանքներ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Իտալական Սենատի կողմից արդեն հաստատված փոփոխությունների համաձայն՝ լրագրողների համար առավելագույն պատիժը կլինի մեկ տարվա ազատազրկումը, իսկ ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների և գործադիր տնօրենների համար` համապատասխանաբար՝ 50 և 20 հազար եվրոյի չափով տուգանքը:
Օրենքում փոփոխությունները պետք է հավանության արժանացնի Ներկայացուցիչների պալատը, որը պատրաստվում է դրանք քննարկել նոյեմբերի 26-ին:
Այդ օրն, ինչպես կոչ է անում իտալացի լրագրողների արհմիությունը, բոլոր իտալական ԶԼՄ-ները ուղիղ մեկ օր պետք է լռեն: Արհմիության գլխավոր քարտուղար Ֆրանկո Սիդիի խոսքերով՝ «իտալացի բոլոր լրագրողները պետք է անհապաղ և ուժեղ արձագանքեն այդ սև էջին, որն ընդունել է Սենատը:










































