Չեխիայի Լիբիրեցի քաղաքի ամենահին կենդանաբանական այգում նոյեմբերի 22-ին վանդակից փախել է Փարիզ անվամբ սպիտակ վագրը: Ինչպես հաղորդում է Life News-ը, գիշատչին հաջողվել է դուրս գալ վանդակից և հարձակվել է կենդանաբանական այգու երեք աշխատակիցների վրա:
Հաղորդվում է, որ կենդանին դուրս է եկել հենց այն ժամանակ, երբ այցելուները իրենց երեխաների հետ զբոսնում էին կենդանաբանական այգու տարածքում:
Տեսնելով դատարկ վանդակը՝ աշխատակիցներն առաջինն են ահազանգել: Նրանց խոսքերով՝ կենդանին փախել է՝ թաթի հարվածով գցելով դռան փականը:
Վագրին գտնելու և բռնելու համար աշխատակիցներից պահանջվել է ընդամենը մի քանի րոպե, սակայն ագրեսիվ կենդանին հասցրել է վիրավորել նրանցից մի քանիսին:
Վագրին քնեցրել են և հետ տարել վանդակ:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը փորձում են պարզել, թե ում մեղքով է վագրը փախել վանդակից:










































