Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Աթլետիկո»-ին:
Դել Բոսկեն կարծում է, որ Դիեգո Սիմեոնեի սաները կարող են հաղթել «Ռեալ»-ի դեմ մադրիդյան դերբին: Թիմերի հերթական դիմակայությունը կայանալու է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում:
«Ես կարծում եմ, որ «Աթլետիկո»-ն լուրջ թիմ է, որը կարող է առավելության հասնել «Ռեալ»-ի նկատմամբ: Սիմեոնեի սաները հիանալի թիմային խաղ են ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Մենք պետք է հիանանք ոչ միայն թիմի` միջազգային ասպարեզում, այլ նաև ազգային առաջնության շրջանակներում գրանցած հաջողությունների համար: Այդ թիմի խաղը հարստացնում է մեր առաջնությունը»,- հայտարարել է դել Բոսկեն:









































