Իսրայելի ուժայինները ձերբակալել են երկրի քաղաքացի, ազգությամբ արաբ մի տղամարդու, որը կասկածվում է Թել Ավիվում ավտոբուսի մեջ պայթուցիկ սարքավորում դնելու մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ավիտալ Լեյբովիչին:
Իսրայելի բանակը, ոստիկանությունը, անվտանգության ընդհանուր ծառայությունը (ՇԱԲԱՔ), որոնք պատասխանատու են Իսրայելում հակահետախուզության և հակաահաբեկչության համար, չորեքշաբթի ձերբակալել էին արաբ իսրայելցու և նրա պաղեստինցի համակարգողներին ավտոբուսի պայթյունից մի քանի ժամ հետո:
ՇԱԲԱՔ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի քաղաքացիություն ստացած արաբը պայթուցիկ սարքավորումը թողել է ավտոբուսում, որից հետո այդ մասին տեղեկացրել է Հորդանան գետի Արևմտյան ափի իր համակարգողին, որը ռումբը գործի է դրել բջջային հեռախոսի միջոցով:
ՇԱԲԱՔ-ը ահաբեկչության հետաքննության շրջանակներում հաղորդել է խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք կապված են ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների հետ: Նշվում է, որ նրանք արդեն ընդունել են իրենց մեղքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնական փողոցներից մեկում ավտոբուսի պայթյունի հետևանքով վիրավորվել էր շուրջ 30 մարդ:










































