Wednesday, 01 05 2024
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև

Եգիպտոսի ընդդիմությունը երկրի նախագահին մեղադրել է պետական հեղաշրջման մեջ

Եգիպտոսի ընդդիմությունը նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրել է պետական հեղաշրջման մեջ և երկրի բնակիչներին զանգվածային ցույցերի կոչ է արել,- հայտնում է France-Presse-ը:

Այսպես են ընդդիմության ներկայացուցիչներն արձագանքել փոփոխություններին երկրի Սահմանադրությունում, որոնք զգալիորեն կընդլայնեն նախագահի լիազորությունները: Փոփոխությունները, որոնց մասին հայտարարվել էր նոյեմբերի 22-ին, նախագահին բացարձակ լիազորություններ են տալիս «հեղափոխության պաշտպանության» համար, նաև դատական օրգաններին զրկում են խորհրդարանի վերին պալատն ու Սահմանադրական հանձնաժողովն արձակելու իրավունքից: Սահմանադրական հռչակագրի (դեկլարացիայ) համաձայն` Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:

Նաև Եգիպտոսի գլխավոր դատախազի նշանակման նոր կարգ է ներմուծվում` նա նշանակվում է 4 տարի ժամկետով նախագահի հրամանագրով: Մուրսին արդեն նշանակել է նոր գլխավոր դատախազ` Թալհատ Իբրահիմին:

Սահմանադրական հռչակագրի համաձայն` կվերսկսվի 2011-ի սկզբին ցուցարարաների նկատմամաբ իշխանությունների իրականացված հանցագործությունների հետաքննությունը:

Սահմանադրական հռչակագրում փոփոխություններ մտցնելու մասին հայտարարելուց հետո Եգիպտոսի ընդդիմության ղեկավարները, նրանց թվում` ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը և ԱՊԼ նախկին ղեկավար Ամր Մուսան, համատեղ մամլո կոնֆերանս են կազմակերպել , որի ժամանակ Մուրսիին մեղադրել են պետական հեղաշրջման և «երկրի իշխանությունների բոլոր 3 ճյուղերը մոնոպոլացնելու» փորձի համար: Նրանք բոլոր եգիպտացիներին զանգվածային ցույցերի կոչ են արել:

Սահմանադրական հռչակագրի փոփոխություններն ընդդիմությունը դիտարկում է որպես սպառնալիք Հոսնի Մուբարաքին տապալած ժողովրդավարական շարժմանը և խոսում է երկրում իսլամիստների ազդեցության հետագա մեծացման վտանգի մասին:

Նոյեմբերի 22-ին Մուրսիի կողմնակիցները, իրենց հերթին, հաջակցություն նախագահի, Կահիրեում Եգիպտոսի Գերագույն դատարանի շենքի մոտ ցույց են կազմակերպել, որին, AFP-ի հաղորդմամբ, մասնակցել է մի քանի հազար մարդ:

Մուհամեդ Մուրսին նախագահ է դարձել Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ անցկացված նախագահական ընտրություններում: 2012-ի օգոստոսին նա փոփոխությւոններ է մտցրել Սահմանադրական հռչակագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում