Աշանան գալու հետ դիզայներները մեզ ոգեշնչում են դասականի, առնականության, շքեղության և սեքսուալության հետ փորձարկումներ անելու, հայտնում է kleo.ru-ն:
Սև կաշի
Չես սխալվի, եթե ընտրես կաշվե վերարկուներ, իրանը գրկող զգեստներ, բասկա տիպի ժակետներ ու նեղ կիսաշրջազգեստներ, որոնք առաջարկում են Cushnie et Ochs-ը, Rodarte-ն և Lanvin-ը:




Միլիտարի
Աշունը լավ դիմավորելուն կօգնի միլիտարի ոճը` օդաչուական կիսավերարկուներ, մունդիր-ժակետներ, ձիավարության տաբատներ, զինվորական շինելների ոճով վերարկուներ: Գլխավոր կանոնը. համադրի՛ր նրբագեղ կիսաշրջազգեստների, շիֆոնե բլուզների և նույնիսկ երեկոյան զգեստների հետ, ինչպես խորհուրդ են տալիս Isabel Marant-ը, Rodarte-ը, Barbara Bui-ն և Salvatore Ferragamo-ն: Սա հիանալիորեն կընդգծի քո կանացիությունը:




Էլեգանտ կոստյումներ
Նրբագեղ համադրությամբ դենդի կոստյումը աշնան նորաձևության տենդենցն է: Այն կընդգծի քո ուժը, յուրօրինակ էլեգանտությունն ու նրբությունը միաժամանակ: Դու կոգեշնչվես Hermes-ի, Donna Karan-ի և Ralph Lauren-ի առաջարկած կոստյումներով:



Ոսկեգույն գործվածք
Այս աշնանը նորաձև է բարոկկոյական ճոխությունը դիպակով, ատլասով և թավիշով: Սա նկատվում է Marchesa-ի, Balmain-ի, Jason Wu-ի հավաքածուներում: Այս կերպարն ընտրելով` զարդերը մի կո՛ղմ դիր:




Մորթե ակցենտներ
Մորթի կրելու ամենաժամանակակից միջոցը ակցենտներ ստեղծելն է` գունավոր թիկնոցները (Dsquared), օձիքներն ու շարֆերը (Roland Mouret), (DKNY), թևքերի վրայի մորթին (Michael Kors):




Շերտավորություն
Նեղ, միատոն տաբատները` մինչև կոճերը կարճացված, կրի՛ր շրջազգեստի կամ կիսաշրջազգեստի հետ:
Դասական որոշումները կգտնես Giambattista Valli-ի, իսկ ամենահամարձակները և անսպասելիները` Chanel-ի և Joseph-ի հավաքածուներում:




Մուգ երանգներ
Բաց կաթնագույն երանգներին փոխարինել են մուգ և հագեցած երանգները: Սեզոնի ֆավորիտներն են բորդոն` կարմի գինու գույնը և սևը. համադրի՛ր սպիտակի, դարչնագույնի, մոխրագույնի և այլ երանգների հետ (Diane von Furstenberg, Hakaan, Salvatore Ferragamo и Jason Wu):















































