«Գազայում ռազմական օպերացիայի անցկացման գլխավոր նպատակներից մեկը Եգիպտոսի արտաքին քաղաքականության հնարավորությունների որոշումն է»,– ասել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Խանիյան: Այս մասին հաղորդել է «Ալ-Ջազիրան»:
Նա նաև նշել է, որ Իսրայելի օպերացիան ամրապնդել է պաղեստինցիների միասնությունը և իսրայելական օկուպացիայի դեմ նրանց պայքարի ոգին:
Խանիյան շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին՝ խաղաղության հասնելու միջնորդության համար, և նշել է, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև հաշտության կնքման շնորհիվ Եգիպտոսն իրեն վերադարձրեց տարածաշրջանի առաջատարի դերը։









































