Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 5.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից Իսակովի պողոտա հատվածում, Մետրոպոլ հյուրանոցի մոտ բախվել են Պեժո 05ԼԼ575 եւ ԲՄՎ X5 40ԼՕ004 համարանիշի մեքենաները: Բախման արդյունքում X5-ը շրջվել է: Բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները եւ հետաքննիչները: Երբ վթարի վայրում ՃՈ աշխատակիցները տեղազննման աշխատանքներ էին անում, ժամանեցին Գլխավոր դատախազության համարանիշերով մի քանի մեքենաներ: Դեպքի վայրում ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկացրել են, թե X5-ի վարորդը գլխավոր դատախազության աշխատակից է: Վերջինս Գագիկ Շամշյանին փորձել է համոզել նկարահանումներ չկատարել: Վարորդը փորձել է համոզել նաեւ ՃՈ աշխատակիցներին հեռանալ, սակայն վերջիններս չեն հեռացել եւ շարունակել են աշխատանքը:
Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե ԲՄՎ-ի վարորդը Դավիթաշենի բնակիչ Արտյոմ Սերոբի Շառոյանն է, Պեժոյի վարորդը` Արարատի մարզի գեղանիստ գյուղի բնակիչ Վահագն Վիգենի Իսկանդարյանը: Այդ մասին տեղեկացնում է «lragir.am»-ը:










































