Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի թագավորական թատրոնը ֆինանսավորման կրճատման պատճառով հետաձգել է հաջորդ տարում նախատեսված մի շարք ներկայացումներ և համերգներ: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը` վկայակոչելով թատրոնի գլխավոր տնօրենին:
Հաջորդ տարի պետական բյուջեից թագավորական թատրոնի ֆինանսավորումը կրճատվելու է 33%-ով և կկազմի 40 միլիոն եվրո: Գլխավոր տնօրենը հայտարարել է, որ նախատեսվում է հետաձգել Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերան: Նման որոշումը թույլ կտա խնայել 800 հազար եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի Բեսկանոյի թատրոնը և PocaCosa Teatro խումբը յուրատեսակ բողոքի ձև է գտել մշակույթի ոլորտում ԱԱՀ բարձրացման դեմ` ներկայացման տոմսի փոխարեն դրամարկղում վաճառելով գազար:










































