Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դինամո» – «Զենիթ» հանդիպման ժամանակ մի երկրպագու հրավառելիքներ է նետել խաղադաշտ: Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Յուրի Դեմիդովի տեղեկացմամբ՝ նա կարող է բանտում անցկացնել շուրջ 5 տարի:
Նշենք, որ այս դեպքից հետո լրջորեն վնասվել էր «Դինամո»-ի դարպասապահ Անտոն Շունինը:
«Միայն դատարանը կորոշի մեղքի աստիճանը: Եթե մեղավոր ճանաչվի կոնկրետ անձնավորություն, ինչը բոլորս ենք ցանկանում, նա կարող է բանտում անցկացնել 5 տարի»,- Դեմիդովի խոսքերն է փոխանցում Советский спорт-ը:








































