Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի բնակչությանը և կառավարությանը շնորհավորել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Իր հայտարարությունը Սաակաշվիլին արել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նախկին նախագահը նշել է, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը երկրի և նրա բոլոր քաղաքական ուժերի հաղթանակն է:
Սաակաշվիլին խոսել է վերը նշված համաձայնության ստորագրման կարևորության մասին և հայտարարել է, որ Վրաստանի համար շրջադարձային պահ է եկել: Նրա խոսքով՝ ԵՄ կողմից Վրաստանով հետաքրքրվածությունն առաջացրել է «Վարդերի հեղափոխությունը»:
««Վարդերի հեղափոխությունից» 3-4 ամիս հետո ԵՄ-ն հայտարարեց, որ Վրաստանը կներառվի այդ գործընթացում (եվրոպական հարևանության ծրագրում): Հետո եղավ «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, և միացավ Ուկրաինան, հետո Մոլդովան: Ոչ ոք նախքան «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանին չէր հիշատակում այդ ծրագրում»,- ասել է նա: