ՉԼ գավաթի 2012/13թթ խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Մոնպելյե»-ի դեմ կայանալիք խաղում «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին հրաշալի գոլի հեղինակ դարձավ: Գերմանացին խոսել է հանդիպման մասին.
«Երբ նման գոլեր ես խփում, անմառանալի էմոցիաներ են առաջանում: Կարևոր էր հաղթել և հաղթահարել խմբային փուլի արգելքը: Ես առաջին մրցաշրջանն եմ անցկացնում «Արսենալ»-ում և հուսով եմ, որ առաջիկա մրցաշրջանները նույնպես հաջող կդասավորվեն ինձ համար:
Դժվար է տեղափոխվել այլ առաջնություն ու անմիջապես սկսել արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել, նամանավանդ, որ այստեղ մենք խաղում ենք յուրաքանչյուր 3-րդ օրը»,- հայտարարեց Պոդոլսկին:









































