«Ֆիորենտինա»-ի տրանսֆերային գլխավոր նպատակներից է «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ տեղեկությունը տարածել է հանրահայտ Goal. com-ը:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` «Ֆիորենտինա»-ի ղեկավարները կարծում են, որ Հենրիխը հիանալի կփոխարինի Ստեֆան Յովետիչին, եթե ֆուտբոլիստը որոշի լքել իտալական ակումբը:








































