Հինգշաբթի Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը մեկնելու է Բրյուսել, որտեղ կփորձի հանել Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջազգային վարկերի արգելափակումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հունական պետական հեռուստատեսությունը:
Ակնկալվում է, որ Սամարասը կհանդիպի Եվրոխմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ով իր հիասթափությունն է արտահայտել Հունաստանին տրվող օգնության հարցում փոխզիջման բացակայությունից:
Սամարասն ավելի վաղ հայտարարել էր, որ վարկերի ուշացումը Հունաստանին և Եվրոպային սպառնում է բացասական հետևանքներով: Նրա խոսքերով՝ «տեխնիկական խնդիրները տեխնիկական լուծում գտնելու դեպքում չեն ներում որևէ անփութություն և ուշացում»:
Հունաստանի հարցով ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հերթական հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին:








































