Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ) պաշտպանում է Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԻԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Աթա Ալ-Մանանը: Այս մասին հայտնում է Press TV:
«ԻԿԿ-ն իր բոլոր բանաձեւերում իր աջակցությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրին` հաստատելով նրա իրավունքն այդ հարցում»,- ասել է Ալ-Մանանը:
Իսլամական կոնֆերանս կազմակերպության դիրքորոշումը կարեւոր նշանակություն ունի իսլամական աշխարհում: