Ադրբեջանցի զինվորները վթարի են ենթարկվել՝ հայտնում է APA-ն:
Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 412-րդ կիլոմետրին միմյանց են բախվել են VAZ-2107 և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով VAZ-2107 ավտոմեքենայի ուղևորը զոհվել է, վարորդը՝ վնասվել: BMW-ի ուղևորները՝ զինծառայողներ Սահավաթ Մամեդովը, Զաուր Ջաֆարովը, Ռուֆաթ Հասանովը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: