Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Կիպրոսի վարկային վարկանիշը իջեցրել է երկու աստիճանով՝ «BB+»-ից հասցնելով « BB-»-ի, կանխատեսումը՝ բացասական: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Կիպրոսի վարկային վարկանիշի իջեցման մասին որոշումը գործակալությունը բացատրել է մակրոտնտեսական պայմանների վատթարացմամբ, հարկահավաքության ցածր մակարդակով, ինչպես նաև բանկային ոլորտում պահպանվող անկայունությամբ: Fitch-ը նշել է նաև, որն ձգձգվում են Կիպրոսի իշխանությունների և միջազգային վարկատուների միջև բանակցությունները:
Նշենք, որ Moody’s գործակալությունը իր հերթին նոյեմբերի 16-ին վերանայման էր ուղարկել Կիպրոսի վարկանիշը: Գործակալությունն իր որոշումը բացատրել է միջազգային վարկատուների հետ երկրի իշխանությունների բանակցությունների դանդաղ ընթացքով:
Հոկտեմբերի կեսերին ևս մեկ խոշոր միջազգային գործակալություն՝ Standard & Poor’s-ը, նվազեցրել էր Կիպրոսի վարկային վարկանիշը միանգամից երեք կետով BB-ից հասցնելով B-ի, բացասական կանատեսումով:
2012-ի ամռանը Կիպրոսը միջազգային վարկատուների եռյակի՝ Եվրահանձաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՀ-ի հետ սկսել էր բանակացությունների նախնական փուլը: Սակայն մինչ օրս այդ բանակացություններն արդյունք չեն տվել: Վարկատուները Կիպրոսից պահանջում են պետական աշխատողների լայնածավալ հեռացում և նրանց աշխատավարձերի կրճատում, ինչին երկրի իշխանությունները պատրաստ չեն: 2013-ի փետրվարին Կիպրոսում նախագահական ընտրություններ են, որոնց նախաշեմին երկրի իշխանությունները դժվար թե որոշեն նման արմատական միջոցների դիմել, որոնք կհարուցեն ընտրողների դժգոհությունը:









































