Երեկ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել 1918թ ից գործող ընկերակցության գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում, մասնավորապես մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակովող ցուցաբերվող օգնություները և կրթամշակութային ծրագրերը:
Հարութ Ներսեսսյանն իր հերթին շնորհավորել է Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը անցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակույթային, սպորտային և առողջապահության ոլորտներին:
Սամվել Բալասանյանը մասնավորապես նշել է, որ պատրաստ է խորապես քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտության վրա: Հանդիպման ընթացքում շոշափվել են այլ հարցեր ևս:









































