ՀԱՄԱՍ-ը մտադիր է պահպանել զինադադարը, եթե Իսրայելը չխախտի այն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման հայտարարություն է արել ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը:
Մաշաալի խոսքերով՝ եթե Իսրայելը հարգի խաղաղության համաձայնագիրը, ապա պաղեստինցիները ևս կհետևեն դրան: Մաշաալն ընդգծել է, որ զինադադարի պայմաններից մեկը Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը վերացնելն է:
Մաշաալը նաև իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդական ջանքերի համար:
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդն առանձին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ զենքի մատակարաման և ֆինանսական հարցերում աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի մասին հայտարարվել էր նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան:










































