Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` վեց տարի), հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2011թ. փետրվարի 21-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն` մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 11 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողների վերաբերյալ:

Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները:

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)
Գրող, հրապարակախոս Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը ծնվել է 1948թ. Ջավախքի Գոման գյուղում:

1973թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

1973թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990թթ. նույն ամսագրի գլխավոր խմբագիր:

1988-1993թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր և ղեկավար:

1990թ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ` ԳԽ նախագահության անդամ:

1995-1999թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր ու Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները, ինչպես նաև բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է:

1997թ. հիմնադրել է Հանրապետության առաջին անկախ «ԱՐ» հեռուստաընկերությունը` հանդիսանալով հիմնադիր-նախագահ: Մինչ այդ հիմնադրել է «ԱՐ», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը:

Խորհրդային շրջանում, 1978թ. Մերուժան Տեր-Գուլանյանին շնորհվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում` «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար, իսկ 1980թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ` «Արարատյան երկիր» էսսեի համար: 1993թ. Մերուժան Տեր-Գուլանյանն արժանացել է ԱՄՆ-ի Լուիզանայի նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար, իսկ 1999թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով` հրապարակախոսական և հասարակական լայն գործունեության ու երիտասարդ ստեղծագործողներին մեկենասության համար:

2010թ. «Նարցիս» գրական ամսագիրը, տարվա լավագույն արձակ ստեղծագործության համար, մրցանակը շնորհել է Մերուժան Տեր-Գուլանյանին:

2011թ. Աշխարհի միջազգային համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է Элита мира շքանշանին` հասարակական և գրական լայն գործունեության և տաղանդավոր երիտասարդներին ստեղծագործական ճանապարհ հարթելու ու հովանավորելու համար:

1978թ.-ից Գրողների Միության անդամ է և յոթ գրքի հեղինակ:

1979թ. թիվ յոթ Дружба народов ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը նույն տարում թարգմանվել է 21 լեզվով:

Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 500 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

2006-2009թթ. եղել է «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր:
2009-2011թթ. աշխատել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն:

Նարա Շլեպչյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1935թ. քաղաք Երևանում:
1957թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:
1956թ. ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիա` որպես հաղորդավար:

1964-1983թթ. դասավանդել է ռուսաց լեզու Վ.Բրյուսովի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում, ապա խոսքի կուլտուրա և հաղորդավարական վարպետություն առարկաները` Խ.Աբովյանի անվան ինստիտուտում:

Ստեղծագործական գործունեության ընթացքում վարել է բազմաժանր հաղորդումներ` լրատվական ծրագրեր, հարցազրույցներ, գրական, գեղարվեստական, երաժշտական հաղորդումներ: Հայ մշակույթն ու Հայաստանի հեռուստատեսության ծրագրերը բազմիցս ներկայացրել է Մոսկվայի և միութենական բոլոր հանրապետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրների հեռուստատեսությամբ: Մասնակցել է հայ մշակույթի տասնօրյակներին ԽՍՀՄ տարբեր հանրապետություներում: Ունեցել է հեղինակային հաղորդումներ:

2001-2011թթ. նախագահել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհուրդը:

Արժանացել է կառավարական կոչումների, պատվոգրերի, դիպլոմների, մեդալների` 1966թ. «Աշխատանքային արիության համար» մեդալի, 1972թ. Վաստակավոր արտիստի, 1982թ. ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրի, 1986թ. ժողովրդական արտիստի, 2001թ. «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ. «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակի և դիպլոմի, 2006թ. ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2007թ. Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից դիպլոմի և ոսկե մեդալի, 2010թ. Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում