Այսօր Իսպանիայի դատախազությունը դիմել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանին`քաղաքացիական հայցով, որտեղ պահանջում է Խուան Կարլոս 1-ին թագավորի փեսա Պալմյան դուքս Ինյակի Ուրդանգարին և նրա նախկին գործընկեր Դիեգո Տորրեսին պարտավորեցնել վճարել 8.2 միլիոն եվրո տուգանք: Նրանք մեղադրվում են խարդախության և պետական միջոցները հափշտակելու մեջ՝ «Ինստիտուտ Նոոս» հասարակական կազմակերպության օգնությամբ:
Եթե դատարանը չհամաձայնի հայցը նախնական տեսքով ընդունել, դատախազությունը պատրաստ է նվազեցնել տույժը մինչև 6 միլիոն եվրո. հենց այդքան գումար էլ, ըստ իրավապահ մարմինների, հափշտակել են ամբաստանյալները:
Ուրդանգարինի փաստաբան Մարիո Պասկուալ Վիվեսը նշել է, որ դա շատ մեծ գումար է, և նա չգիտի՝ արդյոք իր հաճախորդն այդքան գումար ունի:








































