The Daily Mail թերթի սեփականատերը վաճառում է իր Northcliffe Media շրջանային ստորաբաժանումը վերջերս ստեղծված Local World-ին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործարքից հետո Local World–ը կդառնա մեծությամբ 4-րդ հրատարակչական ընկերությունը Մեծ Բրիտանիայում: Ծրագրերի համաձայն՝ Local World-ի ամենօրյա լսարանը կկազմի 6 մլն ընթերցող ու 7 մլն օնլայն օգտատեր, ընկերությունը կտնօրինի 107 տպագիր թերթեր ու 60 կայքէջեր:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Daily Mail–ն իր շրջանային հրատարակչությունը վաճառում է 52,5 ֆունտ սթեռլինգով ու նոր մեդիախմբում կստանա 39 % բաժնեմաս:
Local World-ը ղեկավարում է Դևիդ Մոնտհոմերին՝ Mirror Group-ի նախկին տնօրենը: Գործադիր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Սթիվ Օքլանդը՝ Northcliffe media-ի ներկայիս ղեկավարը:










































