Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, որն անցկացվել է հանրապետության երկու զորամասերում, գնահատվել է արդյունավետ: Զինծառայողների դասընթացները կազմակերպվել են մանկավարժական համալսարանի գործուղած դասախոսների միջոցով: Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ծրագրում ընդգրկված 122 զինծառայողներից հանրապետության տարբեր բուհեր են ընդունվել 52-ը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 5-ը, իսկ ուսումնարաններ՝ 8-ը:

«Տեսանելի է նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Եթե ծրագիրը շարունակվի, ապա դրանում պետք է ներառվեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զորամասերը»,- ասել է Տոնոյանը:

Հաշվի առնելով զինծառայողների գերակշիռ մասի հետաքրքրությունը կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների նկատմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է միջնակարգ, այդ թվում՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ-ում դարձնել պարտադիր, ուստի զինվորական ծառայությունից զորացրվածների կարճաժամկետ անվճար ուսուցման կազմակերպման հնարավորությունը ՀՀ ՊՆ-ի կողմից ողջունելի է համարվել: Նշվել է, որ այն կնպաստի նաև ԶՈՒ-ը վարպետ մասնագետներով պայմանագրային զինծառայության հիմունքներով համալրմանը և ենթադրում է անվճար մասնագիտական կրթության և ուսուցման մատչելիության ապահովում հասարակության բոլոր խավերի երիտասարդների համար:

Այնուհետև անդրադարձ է կատարվել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռիի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջաններում:

Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ, որից 339-ը Շենգավիթ վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներն են: Նշվել է, որ նրանց մի մասը բուհերում կամ արհեստագործական համակարգերում արդեն իսկ սովորելիս են եղել: Կրկնուսույցների մոտ սովորելու ցանկություն են հայտնել 483-ը, որոնցից 288-ն արդեն իսկ ընդունվել են բուհեր, 286-ը՝ միջին մասնագիտական համակարգ: Տեղեկացվել է, որ Շենգավիթում 62, իսկ Լոռիի մարզում 140 երեխաներ սկսել են կրկնուսույցների մոտ մասնակցել կրթական պարապմունքներին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Սարգսյանը նախ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: «Պետք է այս ծրագրերը շարունակենք և ընդլայնենք: ԶՈՒ-ում ծրագրի նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է և մենք պարտավոր ենք բոլոր զորամասերում կիրառել այն: Անհրաժեշտ է լուրջ ուշադրության կենտրոնում պահել նաև սոցիալապես անապահով խավերին՝ ծրագրին վերջիններիս ներգրավելու և նրանց թիվն ընդլայնելու համար: Ինտեգրացված սոցիալական ծառայության աշխատակիցները պետք է բացահայտեն անապահով ընտանիքների խնդիրները՝ վերջիններիս համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Պետք է ծրագրին մասնակից դարձնենք ոչ միայն մակնավարժական, այլև հանրապետության մյուս համալսարաններին, քանի որ այն ունի սոցիալական ուղղվածություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև շարունակել հանրապետության բոլոր զորամասերը համակարգիչներով և ինտերնետ կապով համալրելու աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ դրանք ծրագրում ներառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում