ՀՀ նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի գործարար համայնքի հետ Լիոնում անցկացված հանդիպմանը մասնակցում էր նաև Orange-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և Orange Արմենիայի խորհրդի անդամ Դոմինիկ Գարնիեն:
Իր հրապարակային ելույթի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի պետական մարմինների նրկայացուցիչները և ֆրանսիական ներդրողներ, Դոմինիկ Գարնիեն ներկայացրել է Orange-ի ավանդը հայաստանյան շուկայում, ընկերության կատարած ներդրումները և գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև երկրի ընդհանուր գործարար միջավայրը:
Orange-ի գործունեության և ներդրումների կարևորության մասին հանդիպման ժամանակ նշել է նաև ՀՀ նախագահը:










































