Youtube վիդեոհոսթինգի URL հասցեն, որը պատկանում է Google ընկերությանը, ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարօրության պաշտպանության ոլորտի վերահսկման դաշնային ծառայության որոշմամբ ներառվել է արգելված ռեսուրսների ցուցակում: Այս մասին հաղորդում է միասնական ռեեստրի կայքը:
Կայքի տվյալների համաձայն՝ Youtube-ի URL հասցեն ռեեստրում ներառվել է նոյեմբերի 21-ին: Վիդեոհոսթինգի աշխատակազմը երեք օր ժամանակ ունի վերահսկիչ մարմինների պահանջներին չհամապատասխանող տեղեկատվությունը ջնջելու համար: Եթե երեք օր հետո միջոցներ չձեռնարկվեն, ապա ռեեստրում կհայտնվի նաև Youtube-ի IP հասցեն, ինչը կհանգեցնի ռեսուրսի արգելափակման ՌԴ տարածքում: