Էմմի Ուայնհաուսի բրոնզե արձանը կկանգնեցնեն Roundhouse համերգասրահի կողքին` ոչ այնքան հեռու այն տնից, որտեղ ապրել և մահացել է բրիտանացի երգչուհին: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Երգչուհու հայրը՝ Միտչ Ուայնհաուսը, պատմել է, որ հուշարձանի բացումը կկայանա նրա 31-րդ տարեդարձի օրը՝ 2014թ. սեպտեմբերի 14-ին և կուղեկցվի համերգով: Նա չի մանրամասնել աստղերի անունները, որոնք կմասնակցեն համերգին, միայն ասել է, որ հաջողվել է գրավել նրանցից շատերին:
Համերգը ընթանալու է Live Aid բարեգործական փառատոնի ձևաչափով և կտևի 4.5- 6 ժամ, իսկ ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը հանդես կգա երկու երգով:
Հիշեցնենք, որ Էմմի Ուայնհաուսը անցած տարվա հուլիսի 27-ին՝ 27 տարեկան հասակում: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ նրա օրգանիզմում չափից մեծ քանակությամբ թմրանյութ է եղել:










































