Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությանը վերստին չի հաջողվել վանդակաճաղերից այն կողմ ուղարկել Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Գիորգի Կալանդաձեին: Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը:
Գլխավոր դատախազությունը պահանջում էր Կալանդաձեի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել երկամսյա կալանքը՝ կապված նրա գործով նոր փաստերի (մարդու նկատմամբ բռնություններ գործադրելու) ի հայտ գալու հետ: Սակայն դատարանը հաշվի է առել այն, որ Կալանդաձեն արդեն իսկ տվյալ գործով ազատ է արձակվել 20,000 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի) գրավի դիմաց, և նրա նկատմամբ չի կիրառել խափանման նոր միջոց: