«Ինչ էլ քննարկվել է, եղել է ներկուսակցական ժողովրդավարության սկզբունքների մեջ»,- անդրադառնալով Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստին՝ նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք «քե՞ֆ» է եղել, քանի որ ՀՀԿ-ականները հյուրանոցի շեմին նշում էին, որ ներսում սեղանները պատրաստ են: «Մարդիկ ունեն անձնական կյանք, այդ թվում՝ քաղաքական գործիչները: Մեր հարգարժան, պատվարժան ԶԼՄ-ները պետք է հարգեն մնացածի իրավունքները, այդ թվում՝ անձնական, այդ թվում նաև՝ կուսակցական, այսպես կոչված՝ փակ հավաքների իրավունքը»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրականում այն փակ չի եղել. «Թե չէ՝ որտեղի՞ց կիմանայիք»: