Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպվել է կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա են եղել Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Երեկոն իր բացման խոսքով սկսել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:






































